
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացումն առաջընթաց է գրանցում, տեղի են ունենում «շատ լավ հանդիպումներ»։
«Իրանի ապամիջուկայնացումը լավ է ընթանում։ Նրանք շատ լավ հանդիպումներ են ունեցել», – լրագրողներին ասել է Թրամփը։
Նա չի մանրամասնել, թե որ հանդիպումների մասին է խոսքը։ «Ես դա անվանում եմ ապամիջուկայնացում, և այն տեղի է ունենում։ Այն լավ է ընթանում», – ասել է Թրամփը։