Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը

Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության մասին պատմող «Regime Change: Inside the Imperial Presidency of Donald Trump» («Ռեժիմի փոփոխություն․ Դոնալդ Թրամփի կայսերական նախագահության ներսում») գիրքը ընդամենը մեկ շաբաթում վաճառվել է ավելի քան 300 հազար օրինակով։ Գրքի հեղինակներն են քաղաքական լրագրողներ Մեգի Հաբերմանը և Ջոնաթան Սուոնը։ Ըստ հրատարակչության՝ մեծ պահանջարկի պատճառով արդեն տպագրվում է գրքի երրորդ խմբաքանակը՝ ևս 200 հազար օրինակ։

Չնայած վերջին տարիներին հրատարակիչները կարծում էին, որ Թրամփի մասին գրքերի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, այս գրքի վաճառքի ցուցանիշները հակառակն են ցույց տալիս։ Գիրքը ներկայացնում է Թրամփի երկրորդ նախագահության առաջին 14 ամիսների իրադարձությունները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment