Յուրգեն Կլոպը ցանկանում է գլխավորել Գերմանիայի հավաքականը

Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքով, հաղորդում է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կլոպը կընդունի առաջարկը, եթե ստանա այն Գերմանիայի ֆուտբոլային միությունից։

Գերմանիայի հավաքականը Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ պարտվեց Պարագվային (1:1, 11մ՝ 3:3) աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում։

Leave a Comment