Կանցկացվի «Tricolor» Yerevan Night Run-ը. կլինեն երթևեկության սահմանափակումներ

Կանցկացվի «Tricolor» Yerevan Night Run-ը. կլինեն երթևեկության սահմանափակումներ

ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված կանցկացվի “Tricolor” Yerevan Night Run-ը. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հուլիսի 4-ին վազքը մեկնարկում է Հանրապետության հրապարակից, Վազգեն Սարգսյանի փողոց, Շահումյանի անվան հրապարակ, կրկին մուտք Վազգեն Սարգսյանի փողոց, Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Նալբանդյան փողոց, Թումանյան փողոց, Աբովյան փողոց և ավարտը՝ Հանրապետության հրապարակ։

  • 20։00-ից խնդրում ենք փակել Վազգեն Սարգսյանի փողոցի «Մարիոթ» հյուրանոցի հատվածը, որտեղ կմեկնարկի կամարի տեղադրումը։
  • 21։15-ից դադարեցվում է երթևեկությունն ամբողջությամբ Հանրապետության հրապարակում, Վազգեն Սարգսյան փողոցում, մասնակիորեն՝ Նալբանդյան փողոցում մինչև Թումանյան փողոցի խաչմերուկ, Թումանյան փողոցում մինչև Աբովյան փողոցի խաչմերուկ և Աբովյան փողոցում: մինչև Հանրապետության հրապարակ հատվածները։

Վազքը կմեկնարկի ժ. 21:30-ին և կավարտվի 23:00-ին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment