Կարելի է  ասել՝ չենք ունեցել ԿԸՀ. Հովհաննես Խուդոյան – Ազգ

Սահմանադրական դատարանում 5 օր տևած մեր քննարկումներից ընտրողը վերլուծում և հասկանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգործություն է  դրսևորել։ Մենք հասկացանք, որ կարելի է  ասել՝ չենք ունեցել ԿԸՀ, քանի որ չի կատարել իր առաքելությունը, չի ապահովել հավասար ու ազատ ընտրական իրավունքի իրացում։ ՍԴ-ում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը։ 

Խուդոյանը հարց ուղղեց՝ ինչի՞ համար առհասարակ գոյություն ունի ԿԸՀ-ն. եթե այն ուղղակի պետք է լինի ընտրական միջոցառումներ և քվեարկության օրվա միջոցառումներ կազմակերպող մարմի    ն՝ ավելի լավ է առհասարակ փակել ԿԸՀ-ն, փոխարենն այդ գումարը պետական բյուջեից  հատկացնել «Դոմինո վիդեո փրոդաքշնին»։
«Հաստատ ավելի լավ կկազմակերպի միջոցառումները»,- ասաց Խուդոյանը։ 

Նա նաև նշեց, որ այս ընտրությունների արդյունքների կեղծումը կարելի է ապացուցել հաշվիչով՝ պարզ հաշվարկի միջոցով։

Նա միաժամանակ ընդգծեց՝ ՔՊ-ն քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորել  է պետական բյուջեից։ 

Leave a Comment