ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը


Կապանի համայնքապետարանի վարչական շենքը, ամբողջական նորոգումից հետո, հանձնվել է շահագործման։

 

 2024 թվականից սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կապանի համայնքապետարանը նախաձեռնել էր վարչական շենքի հիմնանորոգումն ու նոր մասնաշենքի կառուցումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 911 մլն դրամ է։

 

 Ծրագրի իրականացմանը նշանակալի աջակցություն է ցուցաբերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ համայնքի համաֆինանսավորման մասնաբաժնից տրամադրելով 195 մլն դրամ։ Բացի այդ, ընկերությունը ևս 106 մլն դրամ է հատկացրել վարչական շենքի գույքի ձեռքբերման համար։

 

Ուրախ ենք, որ այսուհետև Կապանի համայնքապետարանի մեր գործընկերները կաշխատեն ժամանակակից, լիարժեք կահավորված և հարմարավետ միջավայրում, որը նոր էներգիա և աշխատանքային տրամադրություն կհաղորդի նրանց ամենօրյա գործունեությանը։

 Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Comment