Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Աստղագետները նորից ուսումնասիրել են Երկրից մոտ 25 լուսատարի հեռավորության վրա գտնվող էկզոմոլորակը՝ GJ 3378b, և պարզել, որ այն ավելի նման է Երկրին, քան նախկինում ենթադրվում էր։ Մոլորակը գտնվում է Ժիրաֆ (Camelopardalis) համաստեղությունում և պտտվում է կարմիր գաճաճ աստղի շուրջ։ Այն գտնվում է այսպես կոչված բնակելի գոտում, որտեղ ջուրը կարող է լինել հեղուկ վիճակում։

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ GJ 3378b-ի զանգվածը կազմում է մոտ 2.3 Երկրի զանգված, ինչը զգալիորեն պակաս է նախորդ գնահատականներից։ Մոլորակը իր աստղի շուրջ մեկ պտույտ է կատարում 21 օրում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment