Արցախից 40 876 տեղահանված ՀՀ քաղաքացիություն է ստացել – armeniatoday.am

Ներքին գործերի նախարարության տվյալներով Արցախից տեղահանված 40 876 անձ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել։

Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը հայտնել է, որ տվյալը հունիսի 30-ի դրությամբ է։

Նրա խոսքով՝ 40 876-ից 27 598-ը չափահաս են։

Մայիսին՝ հունիսի 7-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ, Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ հայտնել էին ՀՀ քաղաքացիության տրամադրման ձգձգման մասին, որը նրանք կապել էին խորհրդարանական ընտրություններին իրենց չմասնակցելու իշխանությունների ցանկության հետ։ Հունիսի 9-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը 39 650 էր։

Կարդացեք նաև՝ 

Ձգձգում են ՀՀ քաղաքացիությունը, որ ընտրություններին չմասնակցենք․ արցախցի

Leave a Comment