«Թրամփը տեղյա՞կ է, որ TRIPP-ը մտցվել է ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ». Էդմոն Մարուքյան

«Թրամփը տեղյա՞կ է, որ TRIPP-ը մտցվել է ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Հատված ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ճեպազրույցից.

Լրագրող
– TRIPP-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոնները ու տարանցման կարգավորումները ինչպե՞ս է պատկերացնում Երևանը։ Դա իրականացվելու է այդ կառույցի կանոններին համապատասխան, թե՞ ինչպես։

Մնացական Սաֆարյան
– Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, և տարանցման կանոնները ԵԱՏՄ գործում են մեր տարածքում։

Լրագրող
– Այդ թվում TRIPP-ը լինելո՞ւ է ԵԱՏՄ կարգավորումներով։

Մնացական Սաֆարյան
– Այո։

Հետաքրքիր է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյա՞կ է, որ իր անունը կրող TRIPP նախագիծը մտցվել է ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ։
Ամենայն հավանականությամբ, նրա համար էլ սա նորություն կլինի»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան

Leave a Comment