ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնց տրվել են դրական եզրակացություններ:
Քննարկվել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի տեղեկացմամբ նախաձեռնությունը լրամշակվել է, կատարվել են որոշ փոփոխություններ:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանի ներկայացմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» լրամշակված օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Բաբայանը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը: Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Փաթեթում կատարված փոփոխությունները խմբագրական բնույթի են:
««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:
Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո այն փոփոխության չի ենթարկվել:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի ներկայացմամբ հաջորդիվ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն այնուհետեւ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
«Սննդամթերքի անվտանգության մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական լրամշակված փաթեթը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հանձնաժողովի օրակարգի վերջին՝ ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական լրամշակված փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Օրենսդրական նախաձեռնությունները կքննարկվեն Ազգային ժողովի՝ հուլիսի 2-ին գումարվող արտահերթ նստաշրջանի ընթացքում: