Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան


Հասարակություն


Քննչական մարմինը ներկայացրել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Միջնորդությունը քննության է առնվելու Հակակոռուպցիոն դատարանում վաղը՝ հուլիսի 2-ին, ժամը 18:30-ին։

Հիշեցնեմ, որ Աշոտյանն արգելանքի է վերցվել հունիսի 5-ին, իսկ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել բանտային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով։

Նախորդ գործով 777-օրյա կալանքը հաշվի առնելով՝ Արմեն Աշոտյանի անազատությունը ներկայիս ռեժիմի օրոք ընդհանուր առմամբ տևում է արդեն 800 օրից ավել»,- գրել է նա:


Leave a Comment