Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերը թանկացել են – armeniatoday.am

Հուլիսի 1-ից Երևանի կենդանաբանական այգում ուժի մեջ են մտել մուտքի տոմսերի նոր սակագներ, հայտնում է այգու լրատվության բաժինը։ 

Նշվում է, որ սակագների փոփոխության նպատակն է ընդլայնել գործունեության ծավալները, բարելավել կենդանիների պահման պայմանները և բարձրացնել այցելուներին մատուցվող ծառայությունների որակը։

Նոր սակագներով՝ երկուշաբթի օրերին 3-69 տարեկան այցելուների համար մուտքի արժեքը կազմում է 1000 դրամ, իսկ երեքշաբթիից կիրակի՝ 2000 դրամ։

Միաժամանակ՝ պահպանվել են անվճար մուտքի արտոնությունները մի շարք սոցիալական խմբերի համար։

Բացի այդ, երեքշաբթիից կիրակի օրերին գործում են նաև զեղչեր. 11 և ավելի անձից բաղկացած խմբերը կստանան ընդհանուր արժեքի 5% զեղչ, իսկ դպրոցների, մանկապարտեզների և զարգացման կենտրոնների սաների համար, համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում, կգործի 70% զեղչ յուրաքանչյուր այցելուի համար։

Անվճար մուտքից կամ զեղչերից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, տեղեկացնում է այգու տնօրինությունը։ 

Leave a Comment