Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցությունը – armeniatoday.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցեր՝ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՌԴ-ի կողմից հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների ֆոնին։ Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։

Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։

Կարդացեք նաև

Ծաղիկները սպասում են ընտրություններին

Leave a Comment