Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սահմանային համագործակցությունը – armeniatoday.am

ՀՀ պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին այցելել է ԱԱԾ, որտեղ հանդիպել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ, հայտնում է Վրաստանին ՆԳՆ-ն։ 

Կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացներն ու ժամանակակից անվտանգության մարտահրավերները։ Քննարկման առանցքում էին նաև երկու երկրների միջև սահմանային համագործակցությունը, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության և համակարգման մեխանիզմների հետագա կատարելագործումը։

Հանդիպման շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարարն ընդգծել է երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ապագա հարաբերությունների էլ ավելի ամրապնդման ուղղությամբ։

Leave a Comment