Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում վարչապետի աթոռին, այլ ընտրողների ձայնի լսելիությանը։
Նրա խոսքով՝ ընտրությունները միայն վարչապետի կամ նախագահի ընտրությամբ չեն սահմանափակվում, քանի որ կան նաև պատգամավորական մանդատներ, որոնք նույնպես արտահայտում են ժողովրդի կամքը։
Օրբելյանը նշել է, որ կարևոր է, որպեսզի շուրջ 58,500 քաղաքացիների ձայնը համապատասխան ձևով լսելի լինի և հաշվի առնվի քաղաքական գործընթացներում։