Չինաստանում հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության և առաջընթացի խթանման մասին» նոր օրենքը, որը խստացնում է վերահսկողությունը երկրի 56 էթնիկ խմբերի նկատմամբ։
Օրենքը պարտադրում է կրթական հաստատություններում և պետական մարմիններում առաջնային դարձնել Մանդարինը (Mandarin Chinese, չին-տիբեթական լեզվաընտանիքի չինական լեզուների խմբի ամենամեծ և ամենատարածված ճյուղ), իսկ ծնողներին պարտավորեցնում է երեխաներին դաստիարակել կուսակցությանը նվիրվածության ոգով։
Փաստաթուղթը նաև հնարավորություն է տալիս պատժամիջոցներ կիրառել Չինաստանի սահմաններից դուրս գտնվող այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք «կխաթարեն էթնիկ միասնությունը»։
Միջազգային իրավապաշտպաններն ու ՄԱԿ-ի փորձագետները զգուշացնում են, որ սա կարող է հանգեցնել ազգային փոքրամասնությունների մշակութային և լեզվական ինքնության ճնշման, ինչպես նաև սահմանափակել գիտական ու հասարակական գործունեությունը երկրից դուրս։
