Հայաստանը չի արձագանքի Իսրայելի նախաձեռնությանը․ ԱԳՆ-ն բացատրել է պատճառը

«Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում ենք հարցի զենքայնացում, արձագանքի կարիք չկա»,- լրագրողների հետ զրույցում նշել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

ԱԳՆ-ն Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ներկայացվելիք բանաձևի նախաձեռնությունը չի մեկնաբանում։

«Հայաստանի վարչապետն արդեն անդրադարձել է այս հարցին։ Մենք արձագանքի կարիք չենք տեսնում։»,-նշել է Սաֆարյանը։

Այն պայմաններում, երբ նախաձեռնությանն արդեն արձագանքել են Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանը որևէ արձագանք չի ցուցաբերել։

«Մենք դա համարում ենք Հայոց ցեղասպանության հարցի զենքավորում և զենքայնացում և արձագանքի կարիք չենք տեսնում այս դեպքում»։,- նշել է ԱԳՆ խոսնակը։ 

Leave a Comment