«Ավելի լավ է ԿԸՀ-ն փակել»․ Հովհաննես Խուդոյանի կոշտ ելույթը ՍԴ-ում

Սահմանադրական դատարանում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումների քննության շրջանակներում ծավալուն և սուր ելույթով հանդես է եկել նաև իրավաբան Հովհաննես Խուդոյանը։ Նա իր եզրափակիչ խոսքի հիմնական առանցքն է դարձրել ոչ թե առանձին կուսակցությունների նեղ շահերը, այլ հենց ընտրող քաղաքացու սահմանադրական իրավունքների պաշտպանությունը՝ մանրամասն ներկայացնելով ընտրական գործընթացում տեղ գտած ապօրինություններն ու դրանց մաթեմատիկական ապացույցները։

Խուդոյանն արձանագրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տապալել է իր առաքելությունը և ընտրությունների ընթացքում դրսևորել բացարձակ անգործություն՝ իրականացնելով «զրո վարչական վարույթ» վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ստացված ահազանգերով։

«Եթե վերահսկողությունը երբեք չի աշխատելու վարչական վարույթներով կամ այլ ընթացակարգերով, ապա ինչի՞ համար այն ընդհանրապես գոյություն ունի, ինչի՞ համար առհասարակ գոյություն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Եթե սա պիտի լինի իրենց աշխատանքը, եթե ուղղակի ընտրական միջոցառումներ և քվեարկության օրվա միջոցառումներ կազմակերպող պետք ա լինեն, ավելի լավ ա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհանրապես փակել, փոխարենը այդ գումարը պետական բյուջեից հատկացնել «Դոմինո» վիդեո փրդակշնին (Domino Production), որը հաստատ ավելի լավ կկազմակերպի միջոցառումները»,- նշել է Խուդոյանը։

Leave a Comment