
«Իմ հարաբերությունները բոլորի հետ լավ են, նաև Փաշինյանի հետ նորմալ, լավ հարաբերությունների մեջ եմ»,- ճեպազրույցի ժամանա ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպիսին են հարաբերությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Կա ինչ-որ փուլ, որ որոշ մարդկանց հետ չեմ շփվել, բայց նորմալ են հարաբերությունները, թշնամիներ չունեմ»,- շարունակեց Սարգսյանը՝ նշելով, որ ինքը ՔՊ-ից չի հեռացել և նման մտադրություն չունի։