ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դանիել Դանիելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության էլեկտրոնային հարթակից։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: