
ՍԴ-ում կողմերի ամփոփիչ ելույթների փուլն է: «Ընտրողը մտածող մարդ է, նա վերլուծում է: 5 օր տևած մեր քննարկումներից նա վերլուծում ու հասկանում է, որ ԿԸՀ-ն անգործություն է դրսևորում: Մենք հասկացանք, որ, կարելի է ասել, չենք ունեցել ԿԸՀ, քանի որ այն չի կատարել իր առաքելությունը՝ չի ապահովել հավասար ու ազատ ընտրական իրավունքի իրացում»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը: