Թուրքիան և Ադրբեջանը փախլավան յուրացնելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ին համատեղ հայտ են ներկայացրել

Թուրքիան և Ադրբեջանը միավորել են իրենց ուժերը՝ պայքարելու փախլավայի համար, որը Հունաստանը համառորեն փորձում է պնդել, որ իրենն է. գրել է Turkiye պարբերականը։

Turkiye-ն հայտնում է.

«ՅՈՒՆԵՍԿՕ-ին համատեղ հայտ ներկայացնելով՝ երկու երկրները նպատակ ունեն ռազմավարական քայլով վերջ դնել այս  նրբահամ ուտեստի շուրջ ծագած սեփականության վեճերին։

Թուրքիան պատրաստվում է «հատուկ ռազմավարության» միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցել փախլավան՝ մի աղանդեր, որը վաղուց Հունաստանի հետ  վեճերի առարկա է եղել։ Դրան համապատասխան՝ Թուրքիան, համագործակցելով Ադրբեջանի հետ, պատրաստել է համատեղ դոսյե և պաշտոնական դիմում է ներկայացրել այս քաղցրավենիքը «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում» «փախլավա»  անունով ընդգրկելու համար»։

Վերջնական որոշումը կկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 21-րդ նիստում, որը տեղի կունենա Չինաստանի Սյամեն քաղաքում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը։

Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ շատ հավանական է, որ «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում» փախլավան կավելացվի Թուրքիայի և Ադրբեջանի անունից: 

«Այս որոշումը կխանգարի Հունաստանին պնդել, որ այս թուրքական աղանդերն իրենն է և կամրապնդի փախլավայի տեղը համաշխարհային մշակութային ժառանգության մեջ»,-գրում է Turkiye-ն։

Leave a Comment