
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Բենսալեմ քաղաքում վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ ռելսերից դուրս է եկել 72 վագոններից 13-ը. «Ռելսերից դուրս եկած երեք վագոնների վրա եղել են վտանգավոր նյութերի նշումով ցուցանակներ։ Վտանգավոր նյութերով վագոններից ոչ մեկում արտահոսք չի եղել, և հանրային անվտանգությանը վտանգ չի սպառնում»։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Պատճառը դեռևս հայտնի չէ։