Ճապոնիան և Ուկրաինան համատեղ անօդաչու թռչող սարքերի նախագիծ են մեկնարկում

Ճապոնիան Ուկրաինայի հետ համատեղ մեկնարկում է անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության լայնածավալ նախագիծ։ Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը։

Նախագծի շրջանակում կստեղծվի Japan–Ukraine Drone Cluster-ը, որը կմիավորի ճապոնական արտադրողներին, ուկրաինական պաշտպանական ընկերություններին, գիտահետազոտական կենտրոններին, համալսարաններին և տեխնոլոգիական կազմակերպություններին։

Տոկիոն մտադիր է օգտագործել Ուկրաինայի մարտական փորձը՝ սեփական անօդաչու համակարգերի զարգացումն արագացնելու և բանակը արդիականացնելու համար՝ Չինաստանից և Ռուսաստանից բխող աճող սպառնալիքների ֆոնին։

Բացի այդ, Ճապոնիայի կառավարությունը 2026 ֆինանսական տարվա բյուջեով 619 մլն դոլար է հատկացրել անօդաչու ծովային համակարգերի զարգացման համար, ինչպես նաև նախատեսում է ձեռք բերել հարվածային և ստորջրյա անօդաչու սարքեր։

Leave a Comment