ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականներին ասել է, որ ինքը որևէ խնդիր չի տեսնում Թեհրանի հետ բանակցությունների երկարաձգման հարցում՝ փոխըմբռնման հուշագրով սահմանված 60-օրյա ժամկետից այն կողմ, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին ամերիկացի առաջնորդը մի քանի հանդիպումներ է ունեցել Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի հետ, որտեղ քննարկվել է Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։
Թրամփը կարծում էր, որ լայնածավալ հարձակումների ևս մեկ շարք կխոչընդոտի դիվանագիտական ջանքերին և կնվազեցնի Վաշինգտոնի հնարավորությունները՝ հասնելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ապամոնտաժմանը։ Հրատարակությունը ընդգծում է, որ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել այս հարցի վերաբերյալ։
Այնուամենայնիվ, նախագահը իր օգնականներին ասել է, որ չի առարկի, եթե Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները ձգձգվեն օգոստոսի 18-ի վերջնաժամկետից այն կողմ։