«Հրապարակ». Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը


Մամուլ


«Հրապարակ» թերթը գրում է․

«Հունիսի 7-ի գիշերը, ըստ ՔՊ-ական աղբյուրի, Փաշինյանը մի խումբ մերձավորների հետ արդյունքների հաշվարկին հետեւել է ոչ թե ՔՊ կենտրոնական գրասենյակից, այլ՝ կառավարական առանձնատնից։

Կեսգիշերն անց, երբ իրավիճակը դանդաղ բարդանում էր, Փաշինյանն ու թիմակիցները հասկացել են, որ ընտրությունների արդյունքներն իրենց օգտին չեն զարգանում, և մինչև լուսաբաց իրավիճակը կարող է անշրջելի դառնալ, ֆորսմաժորային որոշում են կայացրել, որ Փաշինյանն ասուլիս տա ու հայտարարի, որ հաղթել են ու միանձնյա իշխանություն են ձեւավորելու, մնացածը` հետո կերեւա։

Մենք գրել էինք, որ շտաբում գտնվողների մեծ մասն ապշել է Փաշինյանի անսպասելի հայտարարությունից եւ թեթեւացած շունչ քաշել, որ «շեֆը լուծումը գտավ»»:


Մանրամասները` թերթի այսօրվա համարում 


Leave a Comment