Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 399-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա տենդի բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 399-ի՝ հաստատված դեպքերի 1333-ի, հայտնում է երկրի կապի և ԶԼՄ-ների նախարարությունը։

«Հաստատված դեպքեր (հիվանդության)՝ 1333, մահացություններ՝ 399, մահացության մակարդակը՝ 29,7%»,- ասված է գերատեսչության՝ հունիսի 29-ի տվյալներով։

Նախարարությունը հավելել է, որ ապաքինվել է 189 մարդ։

Leave a Comment