Նորվեգիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։ ԱՄՆ-ի Առլինգտոն քաղաքում տեղի ունեցած մրցախաղում նորվեգացիները 2:1 հաշվով պարտության մատնեցին Կոտ դ’Իվուարի թիմին։
39-րդ րոպեին հաշիվը բացեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» 21-ամյա հարձակվող Անտոնիո Նուսան։
74-րդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 23-ամյա հարձակվող Ամադ Դիալոն։
Նորվեգիայի թիմին հաղթանակ բերեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլը 86-րդ րոպեին։
1/8 եզրափակիչում Նորվեգիայի մրցակիցը կլինի Բրազիլիան, որը պայքարից դուրս էր թողել Ճապոնիային։ Խաղը կկայանա հուլիսի 5-ին։