Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ռազմական գործողությունների, եթե ԱՄՆ-ն հրաժարվի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նրա խոսքով՝ Իրանը նույնիսկ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելիս գործ ունի ոչ թե բարեկամի, այլ «անվստահելի թշնամու» հետ, որը, ըստ նրա, առաջին իսկ հնարավորության դեպքում կգործի Իրանի դեմ։
«Եթե նրանք հրաժարվեն իրականացնել համաձայնեցվածը, մենք նույնպես պատրաստ ենք պատերազմի։ Եթե անհրաժեշտ լինի հարցը լուծել պատերազմով և կրակով, մենք դա կանենք։ Եթե նրանք հարվածեն մեզ, մենք անպայման հակահարված կտանք»,- ասել է Ղալիբաֆը։
