Մոսկվայի խոշոր օդանավակայաններում սահմանափակվել են թռիչքները

«Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանները ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել ինքնաթիռների ժամանման և մեկնման հետ կապված, այս մասին հաղորդում է «Ռոսավիացիա»-ն։

Ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված ԱԹՍ-ների հնարավոր հարվածների պատճառով օդանավակայաններում հաճախ սահմանափակումներ են մտցվում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Leave a Comment