«Կատարողական վարույթի մասին» օրենքով պայմանավորված՝ պարգևատրման համակարգում փոփոխություններ են առաջարկվում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 14-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է վերանայել պարգևատրման ֆոնդի ձևավորման և կատարողական վարույթի արդյունքների գնահատման կարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնող կարգավորումներին։Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարٳթյան 2021-2026 թվականների գործունեության ﬕջոցառٳﬓերի ծրագրի, ինչպես նաև Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 11.04.2024թ․ ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքը և 30-ին ավել հարակից այլ օրենքներ(այսուհետ նաև` Օրենք)։

Այսպես, կատարողական վարույթի հետ կապված նորմերը կենտրոնացնել և վարույթը համապարփակ կանոնակարգել է «Կատարողական վարույթի մասին» օրենքով՝ դրան առնչվող փոփոխություններ և լրացումներ կատարելով հարակից մի շարք օրենքներում։ Մասնավորապես, սահմանել են կատարողական վարույթի՝ որպես վարչական վարույթի հատուկ տեսակի էությունից բխող կանոններ, վարույթի արդյունավետությանը միտված կարգավորումներ, ընդլայնվել է կատարողական վարույթի շրջանակներում կատարվող հարցումների շրջանակները, հստակեցվել է կատարողական վարույթի շրջանակում վերջնական որոշում կայացնելու՝ վարույթն ավարտելու կամ կարճելու հիմքերը, ինչպես նաև այն իրավական հիմքերը, որոնց առկայության պարագայում հարկադիր կատարողը կատարողական վարույթն ավարտելիս իր որոշմամբ վերացնում է կիրառված հարկադիր կատարման միջոցները, և ըստ էության տվյալ կատարողական վարույթներով այսևս չի ենթադրվում կատարել գործողության շարունակություն կամ այնպիսի կատարողական վարույթներ, որոնցով դատական ակտի պահանջը ըստ էության կատարվում է, սակայն այն ենթակա է ավարտման (դրամական պահանջի կատարողական վարույթներ կամ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներ) կամ այնպիսի կատարողական վարույթներ, որոնցով դատական ակտի պահանջը ենթադրում է պարբերական կատարման բնույթ և այն կատարվում է պարբերաբար (տեսակցություն բնույթի կամ ալիմենտի բռնագանձման բնույթի կատարողական վարույթներ, որոնք շարունակվում են մինչև երեխայի չափահաս դառնալը) կամ այնպիսի կատարողական վարույթներ, որոնց պահանջը կատարելու համար օրենսդրությունը նախատեսում է պարտապանի եկամուտներից պարբերաբար վճարումներ կատարել և հարկադիր կատարողն օրենսդրությամբ կաշկանդված է այլ կատարողական գործողությունների իրականացմամբ։

Հաշվի առնելով, որ 2027թ․ պարգևատրման ֆոնդը պետք է ձևավորվի 2025թ․ երկրորդ կիսամյակի և 2026թ․ առաջին կիսամյակի կատարած աշխատանքի արդյունքներով, ինչը հնարավոր կլինի գնահատել 2026թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Կատարողական վարույթի մասին» օրենքով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 14-ն որոշման մեջ։ Նշված հանգամանքով պայմանավորված անհրաժեշտ է վերը նշված հոդվածներին համապատասախան ներառել նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածները՝ 2025թ-ի 2-րդ կիսամյակի տվյալներով հաշվարկ կատարելու համար։

Ըստ այդմ, ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 14-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։

 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է՝

· Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 19-րդ նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարում՝ միտված կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ներառյալ թվայնացման և էլկետրոնային համակարգերի գործարկման միջոցով».

· Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 11-րդ ռազմավարական նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ», – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. Սույն նյութը պատրաստված է բացառապես իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Leave a Comment