Իրենք ուրացան 10 միլիոն ժողովրդի արածը, իմ արածն ի՞նչ է, որ չուրանան. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է՝ իշխանությունները ոչ մի շանս չունեն իրենց «մեջտեղից հանելու»։

Կարապետյանը չի պատկերացնում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ունեզրկելու իրեն։

«Ես չեմ պատկերացնում, ինձ թվում է՝ ինքն էլ չի պատկերացնում, խոսում է էլի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Կարապետյանը զարմացած չէ, որ այս իշխանությունն ուրացավ այն ամենը, ինչն ինքն արել է Հայաստանի ու հայ ժողովրդի համար։

«Իրենք ուրացան 10 միլիոն ժողովրդի արածը, իմ արածն ի՞նչ է, որ չուրանան»,- հավելեց Սամվել Կարապետյանը։

Infoport.am

Leave a Comment