Մանուել Նոյերը ռեկորդ է սահմանել

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը 23-րդ հանդիպումն է անցկացրել աշխարհի առաջնություններում՝ դառնալով ռեկորդակիր մեկնարկային կազմում անցկացրած հանդիպումների քանակով։

40-ամյա դարպասահը 1/16 եզրափակչում մասնակցեց Պարագվայի թիմի դեմ խաղին՝ այդ ցուցանիշով գերազանցելով Գերմանիայի հավաքականի նախկին խաղացողներ Լոտար Մատեուսին և Միրոսլավ Կլոզեին (22-ական հանդիպում մեկնարկային կազմում), գրում է OptaFranz-ը։

Մանուել Նոյերը Գերմանիայի հավաքականում մասնակցել է 128 հանդիպման (բաց է թողել 122 գոլ, 51 խաղում գոլ բաց չի թողել)։ Նոյերը 2014թ․ աշխարհի չեմպիոն է։

Գերմանիայի հավաքականը պարտվել էր Պարագվային։

Leave a Comment