Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել – armeniatoday.am

«Հանուն Հանրապետություն» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել, տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Բաբաջանյանը մեղադրվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը հարկադիր կատարողի սահմանած ժամկետներում դիտավորությամբ չկատարելու համար:

Քրեական գործն այժմ գտնվում է դատաքննության փուլում, սակայն տարբեր պատճառներով նիստերը պարբերաբար հետաձգվում են։ Համակարգի տվյալներով՝ դատական նիստը երկու անգամ հետաձգվել է պաշտպանի չներկայանալու, մեկ անգամ՝ հանրային մեղադրողի դիմումի հիման վրա, ևս մեկ անգամ՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով։

Գործը մակագրված է Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին։

Leave a Comment