Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրանի պատվիրակությունը կարող է արդեն հուլիսի 1-ին ժամանել Դոհա՝ Կատարի հետ իրանական ակտիվների ապասառեցման հարցը քննարկելու համար։ Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Հավանաբար, վաղը Դոհայում կկայանա քննարկում կատարական կողմի հետ՝ սառեցված իրանական ակտիվների ապասառեցման հարցի շուրջ», – ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։ Բաղայիի խոսքով՝ բոլոր անհրաժեշտ նախապատրաստական քայլերն արդեն ձեռնարկվել են, և Թեհրանը հույս ունի առաջընթացի հասնել այս հարցում։

Ավելի վաղ Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին հայտնել էր, որ կողմերը մինչ այժմ առաջընթացի չեն հասել 6 միլիարդ դոլարի չափով իրանական ակտիվների ապասառեցման հարցում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment