30 հունիսի 2026 – 17:04 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մրգի, պղպեղի և ծաղկի արտահանման նոր վիճակագրական տվյալները։
«Հունիսի 26-28-ն արտահանվել է. ծիրան – 832 տոննա, կեռաս – 305 տոննա, պղպեղ – 191 տոննա, ծաղիկ – 492 հազար հատ»,- գրել է նախարարը։
Հունիսի 29-ին Պապոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով ՌԴ–ի կողմից արտահանման սահմանափակումների հետևանքով ստեղծված խնդիրների մասին հարցին, ասել է, որ այսպիսի բան պետք է լիներ, որ տնտեսությունը դիվերսֆիկացվեր:
Նա հավելել է, որ լոլիկը շարունակում է է արտահանվել, միաժամանակ դրա զգալի մասը վաճառվում է նաև ներքին շուկայում: