Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Հունիսի 30-ին՝ ժամը 10։55-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:55-ին, մարվել՝ 12:46-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ) և արևային ջրատաքացուցիչը՝ մասամբ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment