ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Դոհա, որտեղ նախատեսված են հանդիպումներ միջնորդների հետ

Հաստատվել են լուրերը, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները գտնվում են Կատարում։

Ըստ Al Jazeera-ի, Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները գտնվում են մայրաքաղաք Դոհայում, բայց Իրանի հետ անմիջական բանակցություններ չեն վարելու։

Նա նշել է, որ Ուիթքոֆը և Քուշները կհանդիպեն միջնորդների հետ և կքննարկեն բանակցային գործընթացի զարգացումը։

Խոսնակը հավելել է, որ Իրանի սառեցված միջոցները, որոնց ընդհանուր թիվը կազմում է 6 միլիարդ դոլարը, դեռևս չեն վերադարձվել Թեհրանին։

Leave a Comment