Գոռ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

Երևանում մեկնարկած Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում 97 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Մ-23 աշխարհի չեմպիոն, Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Խլոյանը թեժ պայքարում 3:2 հաշվով պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մուսա Եվլոեւին :

Խլոյան-Եվլոև դիմակայությանը հետևում էր նաև Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Մուսա Եվլոևը Արթուր Ալեքսանյանի հիմնական մրցակիցներից է: 2022 թվանականին Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հայտնեց Եվլոևի՝ մարզական կարիերայում մեծ դադար վերցնելու մասին: 4 տարի անց օլիմպիական չեմպիոնը Երևանում անցկացվող միջազգային մրցաշարով հայտարարեց մրցագորգ վերադառնալու մասին:

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում Մուսա Եվլոևը 97 կգ քաշային կարգի եզրափակչում ոչ միանշանակ մրցավարության պայմաններում պարտության էր մատնել Արթուր Ալեքսանյանին։

Leave a Comment