Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ 1/16 եզրափակչի 4-րդ հանդիպումը։
Միմյանց հետ մրցեցին Նիդերլանդների և Մարոկկոյի հավաքականները։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։
72-րդ րոպեին հաշիվը բացեցին նիդերլանդցիները, աչքի ընկավ Կոդի Գակպոն։ Մարոկկացիները կարողացան վերականգնել հավասարակշռությունը միայն ավելացված ժամանակի առաջին րոպեին։
Գոլի հեղինակ դարձավ Իսսա Դիոպը, ով հետագայում ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։
Գործը հասավ 11 մետրանոցներին, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին աֆրիկացիները՝ 3-2։
Այսպիսով, Նիդերլանդների հավաքականը լքում է պայքարը։