Քեյնին կախարդած գանացի մոգը կանխագուշակել է ԱԱ-2026-ի հաղթողին

Գանացի կախարդ Նանա Կվակու Բոնսամը կանխատեսել է, թե որ հավաքականն է նվաճելու այս տարվա աշխարհի առաջնության գավաթը։

Նա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ խոստացավ ԱԱ-2026-ի՝ Գանայի դեմ խաղից առաջ անիծել Անգլիայի ազգային հավաքականի ավագ Հարի Քեյնին։ Արդյունքում աֆրիկյան ընտրանին սենսացիոն կերպով խուսափեց պարտությունից՝ գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի, իսկ ինքը՝ Քեյնը, հանդիպման վերջնամասում չկարողացավ իրացնել վտանգավոր գոլային պահը։

«Աշխարհի գավաթը կնվաճեն Կրիշտիանու Ռոնալդուն և Պորտուգալիայի հավաքականը»,- հայտարարել է կախարդը սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։

Leave a Comment