ԱԱ մեծագույն սենսացիան․ Գերմանիան պարտվեց Պարագվային և լքում է պայքարը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Գերմանիայի հավաքականն ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքում մրցեց Պարագվայի հավաքականի հետ և պարտվեց հետխաղային 11-մետրանոցներով՝ 3:4:

42-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Պարագվայի հավաքականի և ֆրանսիական «Ստրասբուրգի» 22-ամյա կիսապաշտպան Խուլիո Էնսիսոն։

54-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Գերմանիայի հավաքականի և Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 27-ամյա հարձակվող Կայ Հավերցը։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։

103-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա պաշտպան Ջոնաթան Տան, սակայն VAR-ի հուշումից հետո գոլը չեղարկվեց Պարագվայի թիմի դարպասապահ Օռլանդո Խիլի նկատմամբ Դորտմունդի «Բորուսիայի» 29-ամյա պաշտպան Վալդեմար Անտոնի խախտման պատճառով։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին պարգվայցիները 6-ական հարվածի արդյունքում գրանցվեց 4:3 հաշիվը։

Պարագվայը 1/8 եզրափակչում կմրցի Ֆրանսիա – Շվեդիա դիմակայության հաղթողի հետ։

Leave a Comment