
«2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին միանալու են նոր խմբեր, նրանք են՝ քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները և բոլոր գրանցված աշխատողները՝ անկախ աշխատավարձի չափից»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ունենք էլի մի քանի խմբեր, որոնց մասով պետք է քննարկում իրականացնենք։ Ըստ էության 2028 թվականի հունվարի 1-ից արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին՝ գյուղացիական տնտեսություններով զբաղվողներին, ուսանողներին: Մեր նպատակն է՝ 2028 թվականի հունվարի 1-ից 3 միլիոն բնակչությանը ներառել առողջության ապահովագրության մեջ»,- նշել է Ավանեսյանը: