Կրակոցներ՝ Վանաձորում․ պայմանագրային զինծառայողը խոստովանել է` ինքն է կրակոցների հեղինակը

30 Հունիսի 2026, 10:00

Հունիսի 28-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժին է դիմել ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի Վանաձորի պահպանության բաժնի դատավարության մասնակիցների պաշտպանության խմբի տեսուչը և հայտնել, որ  ծառայության ընթացքում Վանաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի 49Ա հասցեի մոտակայքում նկատել է տղամարդու, ով ատրճանակին նմանվող առարկայով կրակոցներ արձակելիս է եղել ու մոտենալով պարզել է, որ վերջինը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ֆրունզիկ Ս․-ն, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ոստիկանության գվարդիայի տեսուչին տղամարդը հայտնել է, որ ձեռքինն ատրճանակ է, պատկանում է իրեն և քանի որ ատեստավորման քննության է, մի քանի անգամ կրակել է գետնին։

Տղամարդը ինքնակամ ներկայացրել է ատրճանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով Ֆրունզիկ Ս․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։

Leave a Comment