ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ երեքշաբթի օրը սպասվում են ԱՄՆ-Իրան բանակցություններ, հաղորդում է CNN-ը։
«Ուիթքոֆն այժմ Դոհա է մեկնում», – հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների։
CNN-ը նշում է, որ տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք Ուիթքոֆին ուղեկցում է ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։