Աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ․ Սրբուհի Գալյան

Հունիսի 30-ին Սահմանադրական դատարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձավ հեռախոսների IMEI (International Mobile Equipment Identity – Միջազգային շարժական սարքավորումների նույնականացուցիչ) կոդերի պարտադիր գրանցման նախագծին՝ հերքելով այն լուրերը, թե այսպիսով փորձ է արվում քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Նախարարը ընդգծեց, որ նախաձեռնության իրական նպատակը ոչ թե մարդկանց հետևելն է, այլ ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով սարքերի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելը։

«Անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ պիտի նախատեսվի բոլոր նմանատիպ դեպքերի համար և հիմա մենք աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ և կարծում եմ, որ ձեր բոլոր մտահոգությունները պիտի փարատվեն»,- ասաց Սրբուհի Գալյանը։

Leave a Comment