Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին


 


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:


 


Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են Երևանի և բրիտանական քաղաքների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հնարավորություններին՝ տեղական ինքնակառավարման մակարդակում:


 


Դեսպանին ներկայացնելով քաղաքի զարգացմանն ուղղված կարևոր ծրագրերն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր նախագծերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար։


 


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ալեքսանդրա Քոուլն իր հերթին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի Երևանի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու և բրիտանացի ներդրողների ներգրավելու հարցում:


 


«Երևանը գրավիչ ու հետաքրքիր շուկա է՝ երկկողմ տնտեսական համագործակցության խորացման համար»,-նշել է դեսպանը:


 


Կարևորվել է նաև փորձի փոխանակումը ենթակառուցվածքների զարգացման, քաղաքային նախագծման և հանրային տարածքների բարելավման ու թվային փոխակերպման ոլորտներում:


 


 


Երևանի քաղաքապետարան


 


 




Կարդացել են
3 անգամ

Leave a Comment