
Ֆրանսիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ժան-Նոել Բարոն և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Արաղչիի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, ինչպես նաև մտքեր են փոխանակել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների և դրա իրականացման գործընթացի շուրջ, որը միտված է պատերազմի դադարեցմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։