«Ֆրանսիան և Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ մասնակցություն ունենալու Հորմուզի նեղուցում ականազերծման աշխատանքներին»։
Այս մասին Օման կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք որոշել ենք համատեղ մեր գործընկերների հետ համագործակցել Հորմուզի նեղուցում ականազերծման ուղղությամբ՝ ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու և ազատ ու անարգել անցումը երաշխավորելու համար»,- ասել է Մակրոնը։
