Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է համագործակցել գործընկերների հետ՝ Լիբիայի միասնության վերականգնմանը նպաստելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը Վաշինգտոնում Լիբիայի ազգային բանակի (LNA) փոխհրամանատար Սադամ Հաֆթարի հետ հանդիպումից հետո։
ԱՄՆ պետքարտուղարը X-ում նշել է, որ Հաֆթարի հետ քննարկել է «Լիբիայի զինված ուժերի միավորումը և երկարատև խաղաղության համար պայմանների ստեղծումը»։ «Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Լիբիայի առաջնորդների և միջազգային գործընկերների հետ՝ Լիբիայում խաղաղության, միասնության և բարգավաճման հասնելու համար», – հավելել է Ռուբիոն։
Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտի գրավոր հայտարարության մեջ ընդգծվել է, որ Ռուբիոն և Հաֆթարը քննարկել են «Լիբիայի ղեկավարության ներքո ձեռնարկվող քայլերը՝ երկրի ռազմական, տնտեսական և քաղաքական ինստիտուտները միավորելու համար»։